Նանիի կրնկով խփած անզուգական գոլը Կանզաս Սիթիի դարպասը 🎥
Մեկնարկել է ամերիկյան ՄԼՍ-ի 2021 թվականի մրցաշրջանը։ 2-րդ տուրի շրջանակում «Օրլանդո Սիթին» հյուրընկավելիս մրցեց «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ։ Կողմերը չպարզեցին հաղթողին․ գրանցվեց 1։1 հաշիվը։
Հանդիպման 79-րդ րոպեին «Օրալնդոյի» կազմից աչքի ընկավ 34-ամյա վինգեր Նանին՝ գնդակը կրնկով ուղարկելով մրցակցի դարպասը։ Այդ դրվագում պորտուգալացի ֆուտբոլիստը դարձավ պարզապես անզուգական գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Նանին առավել հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2007-2015 թթ։ Նա մանկունյական ակումբի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 230 հանդիպում՝ դառնալով 41 գոլի և 73 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Յունայթեդ, ՄԼՍ, Նանի, Սպորտինգ Կանզաս-Սիթի, Օրլանդո Սիթի