«Օրերով չէի սնվում». Անթոնին արտասվել է «Ման. Յունայթեդի» մասին խոսելիս 🎥

«Օրերով չէի սնվում». Անթոնին արտասվել է «Ման. Յունայթեդի» մասին խոսելիս 🎥

28/05/2025 - 10:52

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անթոնին պատմել է ակումբում ունեցած ծանր ժամանակաշրջանի մասին.

««Բետիս» տեղափոխությունը շատ բան փոխեց, քանի որ պետք է վերգտնեի ինձ։

Ես փորձում էի ինչ-որ բան անել, բայց չէր ստացվում։ Երջանիկ չէի ու ֆուտբոլ խաղալու ցանկություն չունեի։ Երջանիկ զգալու համար պետք գտնեի ինքս ինձ, քանի որ ֆուտբոլն այն է, ինչը միշտ սիրել եմ։

Ծանր ժամանակներ էի ապրում «Մանչեսթեր Յունայթեդում», երբ չէի զգում այդ հաճույքի զգացումը։ Նույնիսկ եղբորս ասում էի, որ այլևս չեմ կարողանում տանել կատարվողը։ Նա ասում էր, որ պետք է համբերեմ։ Իրավիճակն ինձ շատ էր հիասթափեցնում։

Միայն ես գիտեմ` ինչի միջով եմ անցել։ Նույնիսկ ուժ չունեի որդուս հետ խաղալու համար։ Փակվում էի սենյակումս ու օրերով չէի սնվում։

Փառք Աստծո, ընտանիքիս օգնությամբ կարողացա հաղթահարել ու այժմ շատ երջանիկ եմ»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերու է Daily Mail-ը։

Անթոնին արտասվել է «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած ծանր ժամանակաշրջանի մասին խոսելիս։

25-ամյա վինգերը մանկունիական գրանդ է տեղափոխվել 2022 թ. օգոստոսին, 96 խաղում խփել 12 գոլ, կատարել 5 ասիստ։

Նա 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է «Բետիսում», մասնակցել 25 հանդիպման, դարձել 9 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023