Օտամենդի. «Զայրացած եմ, որ ֆրանսիացիները հաղթանակը տոնեցին մեր ընտանիքի անդամների մոտ»
Արգենտինայի օլիմպիական հավաքականի ավագ Նիկոլաս Օտամենդին խոսել է Փարիզ-2024-ի քառորդ եզրափակիչի` Ֆրանսիայի թիմի դեմ կայացած հանդիպման (0:1) վերջում տեղի ունեցածբ բախման մասին.
«Զայրացած եմ, որ ֆրանսիացիները հաղթանակը տոնեցին մեր ընտանիքի անդամների մոտ։ Ինձ դուր չեկավ, որ նրանք դա արեցին մեր հարազատների աչքի առջև։
Այդ Բալդեն կամ Բադեն (խմբ.` խոսքը Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի պաշտպան Լոյիկ Բադեի մասին է) եթե ցանկանում է ինչ-որ բան տոնել, թող մոտենա մեզ, մենք կորոշենք այդ հարցը։ Մենք կխոսենք այն ամենի մասին, ինչ պետք է։
Նախքան աշխարհի չեմպիոն դառնալը, ես պարտություններ եմ կրել և գիտեմ, թե դա ինչ է։ Գոհ եմ տղաների խաղից, բայց մեզ խփած գոլը չբավականացրեց»,- մեջբերում է Mundo Albiceleste-ն։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչում 1:0 հաշվով հաղթել է Արգենտինային անցել կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Եգիպտոսի թիմի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արգենտինայի օլիմպիական հավաքակամ, Լոյիկ Բադե, Նիկոլաս Օտամենդի, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր, Ֆրանսիայի օլիմպիական հավաքական