Օսիմենը դիտարկում է ձմռանն անգլիական գրանդի շարքերը համալրելու տարբերակը
«Նապոլիի» կենտրոնական հարձակվող Վիկտոր Օսիմենը, հնարավոր է, մոտ ժամանակներս փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, նիգերացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Չելսին», որը ցանկանում է ամրապնդել հարձակման գիծը։
Աղբյուրի փոխանցմամբ` 2024 թ. ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «ազնվականների» գլխավոր նպատակը լինելու է հենց Օսիմենին ձեռք բերելը։
Հաղորդվում է, որ 24-ամյա հարձակվողն արդեն դիտարկում է կարիերան լոնդոնյան ակումբի կազմում շարունակելու տարբերակը։
Նշվում է, որ գործարքի կայացման միակ խոչընդոտն Օսիմենի տրանսֆերային արժեքն է։
«Թոշակառուները» գործարքն իրականացնելու համար ստիպված են լինելու վճարել 100 և ավելի մլն ֆունտ, ինչն էականորեն նվազեցնում է դրա կայանալու հավանականությունը։
Հավելենք, որ Վիկտոր Օսիմենը «Նապոլիի» կազմում հանդես է գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 112 խաղում խփելով 65 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԱՊԼ, Նապոլի, Չելսի, Վիկտոր Օսիմեն, տրանսֆերներ