Օսիեկը հաստատել է. Ստյոպա Մկրտչյանը  2,5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ

Օսիեկը հաստատել է. Ստյոպա Մկրտչյանը 2,5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ

23/01/2024 - 22:32

Ինչպես տեղեկացնում է խորվաթական «Օսիեկի» պաշտոնական կայքը, ակումբն «Արարատ-Արմենիայից» գնել է Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերային ամբողջական իրավունքները։

Կողմերը կնքել են 2,5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Օսիեկը» 20-ամյա պաշտպանի դիմաց «Արարատ-Արմենիային» վճարել է 500 հազ. եվրո։

Հիշեցնենք, որ Ստյոպա Մկրտչյանը «Օսիեկի» շարքերը համալրել է 2023 թ. հուլիսին` անցկացրած 15 խաղում դառնալով 1 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023