Օսասունան պատմություն կերտեց` պատմության մեջ երկրորդ անգամ դուրս գալով Իսպանիայի գավաթի եզրափակիչ 🎥
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օսասունան» հյուրընկալվելիս մրցեց «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղուն Պամպլոնան ներկայացնող ակումբը հաղթել էր 1:0 հաշվով։
Պատասխան հանդիպման մեծ մասում «Ատլետիկն» ուներ խաղային և տարածքային լուրջ առավելություն, սակայն հիմնական ժամանակում միայն մեկ գնդակ ուղարկեց Սերխիո Էրերայի պաշտպանած դարպասը. 33-րդ րոպեին աչքի ընկավ Ինիակի Վիլիամսը։
Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում էլ Էռնեստո Վալվերդեի սաները թելադրողի դերում էին, սակայն հյուրերն իրենց սակավաթիվ գոլային պահերից մեկը 116-րդ րոպեին վերածեցին դարպասի գրավման և ոչ-ոքի կորզեցին, որը հավասազոր էր հաղթանակի. գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Պաբլո Իբանյեսը։
Այսպիսով, Յակոբա Արասատեի թիմն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով` դուրս գալով Իսպանիայի գավաթի եզրափակիչ։
Հավելենք, որ «Օսասունան» պատմության մեջ միայն երկրորդ անգամ է հանդես գալու Արքայական գավաթի եզրափակիչում։
«Կարմիրներն» իրենց միակ եզրափակիչն անցկացրել են 2005 թվականին` 1:2 հաշվով պարտվելով «Բետիսին»։
Ավելացնենք, որ եզրափակիչում «Օսասունան» մայիսի 6-ին մրցելու է «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» դիմակայության հաղթողի դեմ, որի պատասխան խաղը կկայանա ապրիլի 5-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Այդ դիմակայության առաջին խաղում «բլաուգրանան» հյուրընկալվելիս հաղթել է 1:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Էռնեստո-Վալվերդե, Ինյակի Վիլիամս, Իսպանիայի գավաթ, Յակոբա Արսատե, Պաբլո Իբանյես, Ռեալ Մադրիդ, Օսասունա