Օսասունայի ֆուտբոլիստները հատուկ միջանցք են բացել Մատեո Լաոսի համար🎥
Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Օսասունան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։
Հանդիպումից հետո Պամպլոնան ներկայացնող ակումբի ֆուտբոլիստները հատուկ միջանցք են բացել գլխավոր մրցավար Անտոնիո Մատեո Լաոսի համար։
Նշենք, որ 46-ամյա մրցավարը վերջին մրցաշրջանն է անցկացնում Լա լիգայում և պատրաստվում է ավարտել կարիերան։
Ավելացնենք, որ Մատեո Լաոսը հանդիպումից հետո իր քարտերը տվել է «Օսասունայի» պատանի երկրպագուներից մեկին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո Մատեո Լաոս, Էլչե, Լա-լիգա, Օսասունա