Օուեն. «Վան Դեյկը ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանն է»
Անգլիացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը կարծում է, որ Վիրջիլ վան Դեյկը («Լիվերպուլ») ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանն է։
BT Sports-ի ուղիղ եթերում փորձագետ Ռիո Ֆերդինանդը, խոսելով «Վիլյառեալ» 2:3 «Լիվերպուլ» հանդիպման մասին, ասել է, որ Վան Դեյկը ներկա պահին լավագույն պաշտպանն է։
Ֆերդինանդի խոսքից հետո Օուենն ասել է. «Ես ավելի հեռուն կգնայի. նա ֆուտբոլի պատմության լավագույն պաշտպանն է»։
Այնուհետև, Օուենին հարցրել են, թե ինչու է նա հենց Վան Դեյկին առանձնացնում.
«Միգուցե, որ նա մի քանի գոլ է խփել։ Իհարկե, այժմ մենք խոսում ենք հանճարեղների մասին։ Ինչպես ես ավելի վաղ ասել եմ, Ռիո Ֆերդինանդը լավագույն պաշտպանն է, ում կողքին երբևէ խաղացել եմ, սակայն, որպես կենտրոնական հարձակվող, դիտում եմ Վան Դեյկի խաղն ու մտածում, թե ի՞նչ կարող էի անել նրա դեմ։
Նա հսկա է, ավելի արագ, ավելի ուժեղ, քան մյուսները և հիանալի է աշխատում գնդակով, գոլեր է խփում։ Ես երբեք նման բան չեմ տեսել։
Միակ բանը, որ այս պահի դրությամբ չի խոսում Վան Դեյկի օգտին, կրկնում եմ` ներկա պահին, տիտղոսներն են։ Նա հաղթել է միայն Պրեմիեր լիգան ու Չեմպիոնների լիգան։
Այնպիսիք, ինչպիսիք են Ֆերդինանդը, Մալդինին, Բարեզին և մյուս բոլոր խաղացողները, որոնց կարող ես մեծագույնը համարել, շատ գավաթներ ունեն: Այսպիսով, սա միակ բանն է, որը Վան Դեյկի օգտին չէ:
Սակայն, ես նայում եմ նրան ու մտածում. «Հնարավո՞ր է ավելի լավ խաղալ»»,- եզրափակել է Օուենը, ում խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ Վիրջիլ վան Դեյկը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2018 թ. հունվարից, որի մարզաշապիկով անցկացրել է 177 հանդիպում` դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Մայքլ Օուեն, Չեմպիոնների-լիգա, Պաոլո Մալդինի, Ռիո Ֆերդինանդ, Վիլյառեալ, Վիրջիլ-վան-Դեյկ