ՕԽ. Մեքսիկան ջախջախեց Ֆրանսիային🎥
Տոկիո-2020-ի շրջանակում մեկնարկել է ֆուտբոլի մրցաշարը, որի շրջանակում կայանում է 1-ին տուրը։
Մեքսիկայի օլիմպիական հավաքականն A խմբի շրջանակում Տոկիոյում մրցեց Ֆրանսիայի ընտրանու դեմ։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդ կեսում «ացտեկներն» իսկական դաս տվեցին ֆրանսիացիներին` ջախջախելով 4:1 հաշվով։
Մեքսիկայի օլիմպիական հավաքականի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ալեքսիս Վեգան, Սեբաստիան Կորդովան, Ուրիել Անտունան և Էդուարդո Ագիրեն։
«Եռագույնների» միակ գնդակն էլ խփել է 35-ամյա հարձակվող Անդրե-Պիեր Ժինյակը, ով դիպուկ է իրացրել 11-մետրանոց հարվածը։
Այս հաղթանակից հետո մեքսիկները միանգամից գլխավորեցին A խումբը, սակայն այս խմբի մյուս խաղը` Ճապոնիա – ՀԱՀ հանդիպունը դեռևս չի կայացել։ Այդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիս Վեգա, Անդրե-Պիեր Ժինյակ, Էդուարդո Ագիրե, Մեքսիկայի հավաքական, Մեքսիկայի օլիմպիական հավաքական, Ուրիել Անտունա, Սեբաստիան Կորդովա, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր, Ֆրանսիայի հավաքական, Ֆրանսիայի օլիմպիական հավաքական