Օլմոն հերոսանում է` «Բարսելոնային» անչափ կարևոր հաղթանակ պարգևելով «Մալյորկայի» դեմ խաղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Մալյորկայի» դեմ։
«Բլաուգրանան» ամբողջ հանդիպման ընթացքում հսկայական առավելություն ուներ, սակայն մեկ գոլ խփեց ու հաղթեց 1:0 հաշվով։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից հերոսացավ Դանի Օլմոն` աչքի ընկնելով 46-րդ րոպեին։
Կատալոնական ակումբը վաստակեց 76 միավոր և շարունակում է առաջին տեղը զբաղեցնել։ «Մալյորկան» 44 միավորով 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից