Օլիվիե Ժիրուն կրկնեց Թիերի Անրիի պատմական ռեկորդը
ԱԱ-2022-ի D խմբի 1-ին տուրում Ֆրանսիան վստահ խաղով 4:1 հաշվով ջախջախեց Ավստրալիային։
Հանդիպման հերոս դարձավ «եռագույնների» հարձակվող Օլիվիե Ժիրուն, ով իր անվան դիմաց դուբլ գրանցեց։
Ինչպես հայտնում է OptaJean-ը, Ժիրուն Ֆրանսիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակը հասցրեց 51-ի և հավասարվեց «եռագույնների» պատմության լավագույն ռմբարկու Թիերի Անրիին։
Նշենք, որ 36-ամյա հարձակվողն այս ցուցանիշին հասել է 113, իսկ Անրին` 123 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Թիերի Անրի, Օլիվիե Ժիրու, Ֆրանսիայի հավաքական