Օլդ Թրաֆորդում թեժ էր․ Մանչեսթեր Յունայթեդ 1։1 Լիվերպուլ ?
ԱՊԼ-ի 9-րդ տուրի շրջանակներում իրար դեմ էին դուրս եկել անգլիական երկու ամենատիտղոսակիր թիմերը։ Հանդիպումն ընթացավ բավականին լարված և համառ պայքարում։
Խաղի հաշիվը բացվեց 36-րդ րոպեին։ Կարմիր «սատանաների» կազմում Դևիդ Ջեյմսի փոխանցումը եզրափակեց Մարկուս Ռեշֆորդը։
Խաղի մնացած հատվածում երկու թիմերն էլ ունեին բազմաթիվ պահեր խաղատախտակին հաշիվը փոխելու համար։ Ի վերջո, խաղավարտին մոտ՝ 86-րդ րոպեին, մերսիսայդցիների եզրային պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնի փոխանցումից հետո հանդիպան հաշիվը հավասարեցրեց փոխարինման դուրս եկած Ադամ Լալանան։
Այս ոչ-ոքին ընդհատեց «Լիվերպուլի» հաղթական շարքը ԱՊԼ-ում՝ վերջին 17 խաղերում կորցնելով առաջին միավորները։
«Լիվերպուլը» վաստակեց 25 միավոր և պահպանեց առաջատարի դիրքը՝ 6 միավորով գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին»։ «Յունայթեդը» 10 միավորով 13-րդն է։
# Ադամ Լալանա, ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ