Օզբիլիս. «Դուք քանդում եք մեր ֆուտբոլը» 🎥

Օզբիլիս. «Դուք քանդում եք մեր ֆուտբոլը» 🎥

24/03/2025 - 14:16

Հայաստանի ազգային հավաքականի նախկին վինգեր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումի ակադեմիայի տնօրեն Արաս Օբզիլիսը սոցցանցերում տեսաուղերձ է հրաժարակել և քննադատել ՀՖՖ-ին.

«1 տարի և 3 ամիս առաջ ՀՖՖ նախագահական ընտրություններում դրել էի թեկնածությունս` իմանալով, որ, նույնիսկ, 1 տոկոս շանս չունեմ ընտրվելու։

Այսքան ժամանակ լռել եմ, բայց այլևս չեմ լռելու։ Դուք քանդում եք մեր ֆուտբոլը։ Այդ ժամանակ ինձ ասում էին` Օզբիլիսը չունի կառավարման փորձ, բայց դուք ամենակարևոր հատվածում նորից ձախողում եք։ Բոլորին պարզ է, որ ֆուտբլից չեք հասկանում, բայց դուք կառավարման որակներ էլ չունեք։ Դուք ձախողել եք կառավարման, կազմակերպչական, իրավաբանական, ֆինանսական և լրատվական մասերը։

Ամենավատն այն է, որ հուսյն ու հավատն էլ է մարում։ Ֆուտբոլում կարող ես հաղթել և պարտվել, բայց այս պարտությունն արդյունքն է այն ամենի, ինչն արդեն երկար ժամանակ է կատարվում է հայկական ֆուտբոլում։ Ժամանակն է` գիտակցելու և փոփոխությունների»,- ասել է Օզբիլիսը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 23-ին Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի B/C լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում պարտվել է 1:6 հաշվով։ Ընդհանուր դիմակայությունում Հայաստանի թիմը մրցակցին զիջել է 1:9։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023