Օզբիլիսը խստորեն պատժվել է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Վիլեմ II»-ի կազմում հրաժարվել է փոխարինման մտնել «Ֆորտունայի» հետ խաղում,- ասել է թիմի գլխավոր մարզիչը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:
Նշվում է, որ Օզբիլիսը չի մասնակցի «Հերենվենի» դեմ կայանալիք առաջիկա հանդիպմանը: Կարգապահական տույժի համար նա ուղարկվել է 2-րդ թիմ և կբացակայի հիմնական թիմի հայտացուցակից:
Հիշեցնենք, որ Արասը Հոլանդիայի առաջնության վերջին 4 հանդիպումներում մնացել է պահեստայինների նստարանին:
# Արաս-Օզբիլիս