Քրիստիան Էրիկսենի փայլուն գոլը հաղթանակ պարգևեց Դանիային Շվեդիայի դեմ խաղում 🎥

Քրիստիան Էրիկսենի փայլուն գոլը հաղթանակ պարգևեց Դանիային Շվեդիայի դեմ խաղում 🎥

06/06/2024 - 10:42

Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում ընկերական հանդիպում անցկացրեց Շվեդիայի հետ։

Դանիացիները կարողացան խաղավերջում 2:1 հաշվով հաղթանակ կորզել։ Հանդիպման հերոս դարձավ տանտերերի առաջատար Քրիստիան Էրիկսենը, որը նախ երկրորդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Պիեռ-Էմիլ Հոյբերգին, ապա 86-րդ րոպեին հեռահար փայլուն հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։ Շվեդներից աչքի ընկավ Ալեքսանդր Իսակը։

Դանիան հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսի 8-ին և Բրոնբյուում կընդունի Նորվեգիային։

Շվեդները նույն օրը Սլոնայում կմրցեն Սերբիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023