«Քրիսթալ Փելասը» հաղթեց «Ման. Սիթիին»` դառնալով Անգլիայի գավաթակիր 🎥

«Քրիսթալ Փելասը» հաղթեց «Ման. Սիթիին»` դառնալով Անգլիայի գավաթակիր 🎥

17/05/2025 - 22:58

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում մրցեցին «Քրիսթալ Փելասն» ու «Մանչեսթեր Սիթին»։

«Քրիսթալ Փելասը» խոշոր անակնկալ մատուցեց և հաղթեց 1:0 հաշվով։

Օլիվեր Գլասների գլխավորած թիմի հաղթական գոլը 16-րդ րոպեին խփեց Էբերեչի Էզենը։

Հանդիպման հերոսն «արծիվների» դարպասապահ Դին Հենդերսոնն էր, որը կատարաեց 6 սեյվ։ Նա 36-րդ րոպեին նաև հետ մղեց Օմար Մարմուշի իրացրած 11-մետրանոցը։

Առհասարակ, «քաղաքաբնակները» հանդիպման ընթացքում տարածքային ու խաղային հսկայական առավելություն ունեին։ Պեպ Գվարդիոլայի սաները գնդակին տիրեցին ժամանակի 78 տոկոսն ու կատարեցին 23 հարված, բայց չհաջողվեց փրկել հանդիպումը։

Այսպիսով, «Քրիսթալ Փելասը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Անգլիայի գավաթի տիտղոսը։ Ակումբը նաև առաջին անգամ կխաղա եվրագավաթային մրցաշարում ու հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023