Քովենթրի Սիթիի ֆուտբոլիստը սարսափելի վնասվածք է ստացել (լուսանկար)

Քովենթրի Սիթիի ֆուտբոլիստը սարսափելի վնասվածք է ստացել (լուսանկար)

09/02/2020 - 14:01

Անգլիական Առաջին լիգան ներկայացնող «Քովենթրի Սիթիի» կիսապաշտպան Կալում Օ’Հերը սարսափելի վնասվածք է ստացել «Բոլթոնի» դեմ հանդիպման ժամանակ։

Խաղացողը Twitter-ում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում, թե ինչ տեսք է ունեցել խաղացողը բժշկական միջամտություն ստանալուց առաջ և հետո։ Հանդիպման 56-րդ րոպեին 22-ամյա կիսապաշտպանը բախվել է հյուրերի ֆուտբոլիստ Տոտո Նսիալոյի հետ, ով նրանից բարձրահասակ է մոտ 30 սանտիմետր։

Երիտասարդ խաղացողնի դեմքին բժիշկները դրել են ավելի քան 10 կար։

«Նա դիմացավ և չէր վախենում։ Մենք նույնիսկ կատակում էինք, թե դու դեռևս ֆուտբոլիստ չես այնքան ժամանակ, մինչև դեմքիդ չես ստանում 10 կար։ Բժշկական անձնակազմը պետք է համոզվի, որ խաղացողը ուղեղի ցնցում չի տարել»,- «Քովենթրիի» գլխավոր մարզիչ Մարկ Ռոբինսի խոսքերը մեջբերում է Coventry Live-ը։

Նշենք, որ այդ խաղում «Քովենթրին» հաղթել է 2։1 հաշվով։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023