Քոուլ Պալմերը կշարունակի բացակայել դեռ երկար ժամանակ
«Չելսիի» առաջատար Քոուլ Պալմերն աճուկի վնասվածքի պատճառով կբացակայի ևս 6 շաբաթ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Քոուլը կբացակայի դեռ 6 շաբաթ։ Բժիշկները հրաշագործներ չեն։ Հուսով ենք, որ 6 շաբաթից նա շարք կվերադառնա։
Իհարկե, Պալմերի հետ ամեն ինչ կարգին կլինի։ Կարող եմ միանշանակ ասել, որ վիրահատության կարիք չկա»,- հաստատել է լոնդոնյան գրանդի գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան։
23-ամյա ֆուտբոլիստը բացակայում է սեպտեմբերի 20-ից։
Անգլիացի կիսապաշտպանը «Չելսիում» է 2023թ. սեպտեմբերից 101 խաղում գրանցել է 45 գոլ ու 29 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էնցո Մարեսկա, Չելսի, Քոուլ Պալմեր