Քննարկվում է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, ՈՒԵՖԱ-ն քննարկում է Չեմպիոնների լիգայի ձևաչափում փոփոխություններ մտցնելու փաթեթը, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականից։
Հավանական է, որ Չեմպիոնների լիգան վերադառնա հին ձևաչափին, երբ հիմնական խմբային փուլից հետո խմբերում առաջին երկու հորիզոնականը զբաղեցրած ակումբները անցկացնում էին ևս մեկ խմբային փուլ, որից հետո նոր մրցաշարն անցկացվում էր knock-out համակարգով։ Այդ ձևաչափը մրցաշարում գործում էր 1999-2003 թթ․։
Քննարկվում է նաև մրցաշարի մասնակիցների թվի աճը։ Ըստ դրա՝ մասնակիցների թիվը կարող է հասնել մինչև 48-ի՝ ամեն խմբում 6-ական մասնակից։ Քննարկվում է ՉԼ կիսաեզրափակիչ դուրս եկած թիմերին հաջորդ խաղարկության ուղեգիր հանձնելը՝ անկախ նրանից, թե որ հորիզոնականն է զբաղեցրել տվյալ թիմն իր ներքին առաջնությունում:
Այս բոլոր փոփոխություններին աամենից շատ դեմ է Պրեմիեր լիգան. Անգլիայում կարծում են, որ անգլիական թիմերը ներքին մրցաշարերին ավելի քիչ կարևորություն կտան, եթե խաղերի քանակն այսքան ավելանա: