Քյոլնը գոլառատ խաղում հաղթեց Սլովացկոյին. Ադամյանը` գոլի հեղինակ🎥
Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրում «Քյոլնը» D խմբի շրջնակում` «Ռեյն Էներգի» մարզադաշտում, մրցեց չեխական «Սլովացկոյի» դեմ։
Բավական գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «այծերի» 4:2 հաշվով հաղթանակով։
Շտեֆեն Բաումգարտի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Դեյան Լյուբիչիը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սարգիս Ադամյանն ու Ֆլորիան Դիթցը։
«Սլովացկոյի» գոլերն էլ խփեցին Միլան Պետրժելան ու Յան Կալաբիշկան։
Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Պարտիզան» 1:1 «Նիցցա»
D խումբը 2-րդ տուրից հետո ունի հետեյալ տեսքը.
- «Քյոլն» – 4 միավոր
- «Նիցցա» – 2 միավոր
- «Պարտիզան» – 2 միավոր
- «Սլովացկո» – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Սարգիս-Ադամյան, Քյոլն