Քին․ «Սիրտս խառնում է Դե Խեայից»
Երեկ՝ հունիսի 19-ին, անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» Լոնդոնում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Հանդիպման 27-րդ րոպեին լոնդոնյան ակումբը Սթիվեն Բերգվեյնի ջանքերով բացեց խաղի հաշիվը։ Այդ դրվագում «կարմիր սատանաների» դարպասապահ Դավիդ դե Խեան անվստահ գործեց՝ չկարողանալով հեռացնել հոլանդացի հարձակվողի կատարած հարվածը։ Ի վերջո, խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ 81-րդ րոպեին Բրունո Ֆերնանդեշը հստակորեն իրացնելով 11 մետրանոց հարվածը՝ փրկեց իր թիմին պարտությունից։
Այդ դրվագից հետո մանկունյական ակումբի նախկին ավագ Ռոյ Քինը խիստ քննադատության է ենթարկել իսպանացի դարպասապահին։
«Սիրտս ահավոր խառնում է այդ դարպասապահից։ Ես կկռվեի նրա հետ ընդմիջմանը։
Դե Խեան ամենագերագանահատված դարպասապահն է, ում երբևէ տեսել եմ»,- նշել է Քինը, ում խոսքերը մեջբերում է Sportf-ը։
Նշենք, որ իռլանդացի նախկին ֆուտբոլիստն առաջին անգամ չէ, որ քննադատության է ենթարկում Դավիդ դե Խեային։ Մարտին Քինը «Էվերտոնի» դեմ կայացած խաղից հետո ասել է, որ Լինչի դատաստանի կենթարկեր իսպանացի դարպասապահին։
# ԱՊԼ, Դավիդ-դե-Խեա, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռոյ Քին