Քեյնը 113 տարվա վաղեմության ռեկորդ է գերազանցել Անգլիայի հավաքականում
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 10-րդ տուրում Անգլիայի հավաքականը 10:0 հաշվով ջախջախեց Սան Մարինոյին` նվաճելով ԱԱ խմբային փուլի ուղեգիր։
Հանդիպման հերոսը դարձավ «երեք առյուծների» հարձակվող Հարի Քեյնը, ով իր անվան դիմաց պոկեր գրանցեց` 4 անգամ գրավելով մրցակցի դարպասը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Քեյնը 2021 թ. ընթացքում հավաքականի կազմում դարձել է 16 գոլի հեղինակ` գերազանցելով 113 տարվա վաղեմության ռեկորդ։
1908 թ. Ջորջ Հիլդսոնը հավաքականի կազմում խփել է 12 գոլ, իսկ 1927 թ. Դիքսի Դինը կրինել է այդ ցուցանիշը։
Հավելենք, որ Հարի Քեյնը Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 67 հանդիպում և իր գոլերի քանակը հասցրեց 48-ի։
28-ամյա հարձակվողն այդ ցուցանիշով Անգլիայի հավաքականի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն է և զիջում է միայն Բոբի Չարլթոնին (49 գոլ) ու Ուեյն Ռունիին (53 գոլ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Անգլիայի հավաքական, Հարի Քեյն