Քեյն. «Երբ ՉԼ-ում «Ռեալի» դեմ ես մրցում, պետք է միշտ բարդ դիմակայության սպասես»
Քեյն. «Երբ ՉԼ-ում «Ռեալի» դեմ ես մրցում, պետք է միշտ բարդ դիմակայության սպասես»
19/03/2026 - 16:12

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք դիմակայության մասին, հայտնում է մյունխենյան գրանդի պաշտոնական կայքը։

«Մեր հաջորդ մրցակիցը շատ բարդ է։ Երբ Չեմպիոնների լիգայում «Ռեալի» դեմ ես մրցում, միշտ պետք է բարդ դիմակայության սպասես։ Պետք է պատրաստ լինես պայքարի։

Մենք պատրաստ կլինենք։ «Բավարիան» ոչ մի ակումբից չի վախենում, բայց գիտենք, որ բարդ է լինելու։

Վստահության շնորհիվ պետք է շարունակենք գործել նույն ոգով, որը կար ինչպես «Ատալանտայի» դեմ խաղերում, այնպես էլ ամբողջ մրցաշրջանում»,- ասել է անգլիացի ֆուտբոլիստը։

«Ռեալ» – «Բավարիա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին Մադրիդում, պատասխան մրցավեճը` ապրիլի 15-ին Մյունխենում։

Ակումբները նախկինում մրցել են 28 անգամ, տարել են 12-ական հաղթանակ, գրանցվել է նաև 4 ոչ-ոքի։ Դիմակայության լավագույն ռմբարկուն 9 գոլով «արքայական» ակումբի լեգենդար, նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026