Քեյնն ու Մուսիալան առաջնորդում են Բավարիային. «ռեկորդ մայսթերը» հաղթեց Գալաթասարային🎥
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Բավարիան» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Գալաթասարայի» դեմ։
«Ռեկորդ մայսթերը» հանդիպումը բավական լավ սկսեց, քանի որ արդեն 8-րդ րոպեին Կինգլսի Կոմանը բացեց հաշիվը։
Նախքան ընդմիջում թուրքական ակումբը 30-րդ րոպեին Մաուրո Իկարդիի իրացրած դիպուկ 11-մետրանոցի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։
Ընդհանուր առմամբ էլ, «Գալաթասարայն» առաջին կեսում ուներ խաղային լուրջ առավելություն, սակայն չէր կարողանում իրացնել գոլային պահերը։
Դիմանալով մրցակցի ճնշմանը` երկրորդ կեսում Թոմաս Տուխելի թիմը բեկեց հանդիպման ընթացքն ու խաղավերջում երկու գնդակ ուղարկեց Ֆերնանդո Մուսլերայի պաշտպանած դարպասը. 73-րդ և 79-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Հարի Քեյնն ու Ջամալ Մուսիալան, ովքեր նաև մեկական գոլային փոխանցում կատարեցին միմյանց։
Այսպիսով, «Բավարիան» հաղթեց 3:1 հաշվով։
Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Կոպենհագեն»
A խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- «Բավարիա» – 9 միավոր
- «Գալաթասարայ» – 4
- «Կոպենհագեն» (անցկացրած երկու խաղ) – 1
- «Մանչեսթեր Յունայթեդ» (անկցացրած երկու խաղ) – 0
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Գալաթասարայ, Թոմաս ՏՈւխել, Կինգլսի Կոման, Հարի Քեյն, Մաուրո-Իկարդի, Չեմպիոնների-լիգա, Ջամալ Մուսիալա