Քեյնի հերթական բենեֆիսը. Բավարիան խոշոր հաշվով հաղթեց Աուգսբուրգին 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Բավարիան» տնային խաղում մրցեց «Աուգսբուրգի» դեմ։
Հանդիպման ընթացքում մյունխենյան գրանդն ուներ տոտալ առավելություն և հաղթեց 3:0 հաշվով։
«Ռեկորդ մայսթերից» հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը։ Անգլիացի ֆուտբոլիստը գոլերից երկուսը խփեց մրցավարի ավելացրած ժամանակում` աչքի ընկնելով 90+3 և 90+5-րդ րոպեներին։ Նա Գերմանիայի ընթացիկ առաջնությունում խփած գոլերի քանակը հասցրեց 14-ի ու միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը։
«Բավարիան» 29 միավորով մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է, «Աուգսբուրգն» ունի 12 միավոր և 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Աուգսբուրգ, Բավարիա, Բունդեսլիգա, Հարի Քեյն