Քեյնի ծառայություններն առաջարկել են իսպանական գրանդին
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը:
Ինչպես հայտնում է Cadena SER-ը, 29-ամյա հարձակվողը մտադիր է լքել «խցանների» շարքերն ու տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Քեյնի գործակալներից մեկը նրա ծառայություններն առաջարկել է «Ռեալին»: Վերջինս դիմել է «արքայական» ակումբին՝ հասկանալու համար արդյոք «սերուցքայինները» պատրաստ են գնել Քեյնին, թե՝ ոչ:
Հաղորդվում է, որ «Ռեալի» ներակայացուցիչներն անգլիացի ֆուտբոլիստի գործակալին որևէ պատասխան չեն տվել, սակայն ակումբում քննարկում են հավանական գործարքի դրական ու բացասական կողմերը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Քեյնի ծառայություններով հետաքրքրված են ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բավարիան»:
Հավելենք, որ Հարի Քեյնն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Հարի Քեյն, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, տրանսֆերներ