Քեյնի բենեֆիսը. «Բավարիան» վստահ խաղով հաղթեց «Չելսիին» 🎥
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 3:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։
Մյունխենյան գրանդից հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրեց Հարի Քեյնը, որը դուբլ գրանցեց։ «Չելսիի» պաշտպան Թրևո Չալոբան գրավեց սեփական դարպասը, իսկ լոնդոնյան գրանդի գոլը խփեց Քոուլ Պալմերը։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը մրցաշարի երկրորդ տուրում հյուրընկալվելիս կմրցի «Պաֆոսի» դեմ, իսկ «Չելսին» տանը կընդունի «Բենֆիկային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am