Քեյնը վերջապես փայլեց. Տոտենհեմը ջախջախեց Մուրային🎥
Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրում «Տոտենհեմը» G խմբի շրջանակում Լոնդոնում մրցեց Սլովենիան ներկայացնող «Մուրայի» դեմ։
«Խցանները» որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին և մեծ առավելության պայմաններում 5:1 հաշվով ջախջախեցին մրցակցին։
Հանդիպման հերոս դարձավ «Տոտենհեմի» գոլահար Հարի Քեյնհ, ով, դուրս գալով փոխարինման, իր անվան դիմաց հեթ-տրիկ գրանցեց։
Հատկանշանակ է, որ Քեյնն իր գոլերը խփել է ընդամենը 19 րոպեի ընթացքում` 68-87-րդ րոպեների ժամանակահատվածում։
«Տոտենհեմի» կազմից մեկական անգամ էլ աչքի ընկան Դելե Ալին ու Ջովանի Լո Չելսոն, իսկ «Մուրայի» միակ գոլը խփեց Ժիգա Կոուսը։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Վիտես» 1:2 «Ռեն»
Երկրորդ տուրից հետո G խումբն ստացավ հետևյալ տեսքը.
- «Տոտենհեմ» – 4 միավոր
- «Ռեն» – 4 միավոր
- «Վիտես» – 3 միավոր
- «Մուրա» – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դելե Ալի, Կոնֆերենցիաների լիգա, Հարի Քեյն, Մուրա, Ջովանի Լո Չելսո, Տոտենհեմ