Քեյնը Պրեմիեր լիգայում խփեց հոբելյանական` 200-րդ գոլը 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Լոնդոնյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Հարի Քեյնը, ով 15-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 29-ամյա հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում խփած գոլերկ քանակը հասցրեց 200-ի։
Աղբյուրի փոխանցմամբ` Պրեմիեր լիգայի շրջանակում ավելի վաղ միայն Ալան Շիրերին (260) և Ուեյն Ռունիին (208) էր հաջողվել հատել 200 գոլի սահմանը։
Հատկանշական է, որ Քեյնը Պրեմիեր լիգայում բոլորից արագ է խփել 200 գոլ։
«Տոտենհեմի» հարձակվողին այդ ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է եղել 304, Շիրերին` 306, իսկ Ռունիին` 462 հանդիպում։
Հիշեցնենք, որ այդ գոլի շնորհիվ Հարի Քեյնը դարձավ նաև «Տոտենհեմի» պատմության լավագույն ռմբարկուն։
29-ամյա հարձակվողը «խցանների» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում խփել է արդեն 267 գոլ` շրջանցելով Ջիմի Գրիվզին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալան Շիրեր, ԱՊԼ, Հարի Քեյն, Մանչեսթեր-Սիթի, Ուեյն-Ռունի, Տոտենհեմ