Քեյնը նշել է, թե որ ֆուտբոլիստներն են եղել իր ոգեշնչման աղբյուրը
Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը նշել է, թե որ ֆուտբոլիստներն են եղել իր ոգեշնչման աղբյուրը.
«Զգում եմ, որ հիանալի մարզավիճակում եմ։ Կարծում եմ` այժմ կարիերայիս լավագույն մարզավիճակում եմ, ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեբանական տեսանկյունից։ Տեսնելով այնպիսի խաղացողի, ինչպիսին Կրիշտիանու Ռոնալդուն է, որը խփել է արդեն 901 գոլ` ոգեշնչում է ինձ որքան հնարավոր է ավելի շատ հանդես գալ։
Ես անձամբ չեմ ճանաչում նրան, բայց հանդիպել ենք որոշ միջացառումնեռի ժամանակ։ Նա ինչ-որ յուրահատկություն ունի, ինչպես Մեսին։
Նրանք իրենց կարիերայի գագաթնակետին էին, երբ ես դեռահաս էի։ հավանաբար ոչ միայն այն ժամանակ, երբ ես պարզապես սիրում էի ֆուտբոլը, այլ նաև այն ժամանակ, երբ սկսեցի ֆուտբոլ խաղալ և իսկապես ուզում էի կատարելագործվել, երկուսն էլ ոգեշնչման աղբյուր էին ինձ համար:
Կարծում եմ, որ անհրաժեշտ է քաղց, մեծ ցանկություն և վճռականություն՝ շարունակելու ապացուցել մարդկանց սխալը և ցույց տալ ինքդ քեզ, որ դու կարող ես շարունակել լինել լավագույնը, որպեսզի կարիերայիդ ավարտից հետո հպարտանաս ձեռքբերումներովդ:
Փորձում եմ ոգեշնչվել տարբեր խաղացողներից, հատկապես նրանցից, որոնք ավելի տարեց են։ Կարիերայում 900 գոլ խփելը բացառիկ նվաճում է, իսկ թե ինչպես է Ռոնալդուն խաղում այդ տարիքում, իրոք, մոտիվացնում է։ Դրա շնորհիվ ես կարողացել եմ հասկանալ, որ դեռ երկար տարիներ կարող եմ խաղալ բարձր մակարդակով»,- Քեյնի խոսքը մեջբերում է ESPN-ը։
31-ամյա Քեյնը կարիերայի ընթացքում 662 խաղում խփել է 421 գոլ, կատարել 110 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անգլիայի հավաքական, Բավարիա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Հարի Քեյն