Քեյնը կրկին հերոսանում է. Բավարիան ծանր խաղում հաղթեց Գալաթասարային 🎥
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Բավարիան» A խմբի շրջանակում Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Գալաթասարայի» դեմ։
Չնայած «ռեկորդ մայսթերն» ուներ խաղային լուրջ առավելություն, Թոմաս Տուխելի թիմը միայն 80-րդ րոպեին կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ. աչքի ընկավ Հարի Քեյնը։
Անգլիացի հարձակվողը 86-րդ րոպեին ևս մեկ անգամ գրավեց թուրքական ակումբի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ։
Նշենք, որ Քեյնը մյունխենյան ակումբի շարքերը համալրելուց հետո անցկացրած 15 խաղում դարձել է արդեն 19 գոլի հեղինակ։
Հյուրերը կարողացան միայն մեկ գնդակ հետ բերել. 90+3-րդ րոպեին գլոի հեղինակ դարձավ Սեդրիկ Բակամբուն։
Ավելին անել Օկան Բուրուկի թիմը չկարողացավ անել. «Բավարիան» հաղթեց 2:1 հաշվով։
A խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Կոպենհագեն» 4:3 «Մանչեսթեր Յունայթեդ»
4-րդ տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
- «Բավարիա» – 12 միավոր
- «Կոպենհագեն» – 4
- «Գալաթասարայ» – 4
- «Մանչեսթեր Յունայթեդ» – 3
Այսպիսով, «Բավարիան» այս հաղթանակից հետո նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր` ապահովելով նաև առաջին հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Գալաթասարայ, Հարի Քեյն, Չեմպիոնների-լիգա, Սեդրիկ Բակամբու, Օկան Բուրուկ