Քաղաքայինների վստահ հաղթանակը ?

Քաղաքայինների վստահ հաղթանակը ?

26/10/2019 - 17:36

ԱՊԼ-ի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Աստոն Վիլլային» և 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ։

Հանդիպման բոլոր գնդակները խփվեցին երկրորդ խաղակեսում։ Գոլերի հեղինակներ դարձան Ռահիմ Սթերլինգը (46-րդ րոպե), Կևին դե Բրոյնեն (65-րդ րոպե) և Իլկայ Գյունդողանը (70-րդ րոպե)։

Նշենք նաև, որ խաղավարտին մոտ խաղադաշտից հեռացվեց քաղաքայինների պաշտպան Ֆերնանդինիոն՝ ստանալով երկրորդ դեղին քարտը։

«Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 22 միավոր՝ կրկին բարձրանալով 2-րդ հորիզոնական։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023