Խավին մարզչական կարիերայի 5-րդ տիտղոսն է նվաճել🎥

Խավին մարզչական կարիերայի 5-րդ տիտղոսն է նվաճել🎥

27/02/2021 - 22:59

Փետրվարի 26-ին կայացել է Քաթարի թագաժառանգի գավաթի եզրափակիչը ։

Եզրափակիչ խաղում «Ալ-Սադը» Բաղդադ Բունեդջայի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթել «Ալ Դուհայիլին»՝ նվաճելով բաղձալի գավաթը։

Խավին, ով մարզում է «Ալ-Սադը», նվաճել է մարզչական կարիերայի 5-րդ տիտղոսը։ Այդ մասին տեղեկանում ենք Wikipedia-ից։

Մինչ այս 41-ամյա մասնագետը նախորդ մրցաշրջանում նույնպես նվաճել էր Քաթարի թագաժառանգի գավաթը։ Բացի այդ գավաթից իսպանացի մասնագետը հաղթել է նաև Քաթարի Սուպեր գավաթը, Քաթարի էմիրի գավաթը և Քաթարի Աստղերի գավաթը։

Քաթարի Աստղերի լիգայի (խմբ․՝ Քաթարի բարձրագույն կանոնավոր առաջնությունն է) շրջանակում էլ «Ալ Սադը» անցկացրած 17 խաղից հետո վաստակել է 47 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող նույն «Ալ Դուհայիլին» գերազանցելով 7 միավոր։ Հատկանշական է, որ Խավիի թիմը 17 խաղերից 15-ում հաղթել է՝ չկրելով որևէ պարտություն, իսկ գնդակների տարբերությունը 66։12 է։

Հիշեցնենք, որ Խավին «Ալ Սադը» մարզում է 2019 թվականի հուլիսի 1-ից։ Ակումբը նրա գլխավորությամբ մինչ այս պահն անցկացրել է 60 հանդիպում՝ տանելով 37 հաղթանակ, 9 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ ևս 14 խաղում պարտվել է։


Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023