Փարիզ-2024. Ջոկովիչը հաղթեց Նադալին` դուրս գալով 1/8 եզրափակիչ 🎥
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ փուլում լեգենդար դիմակայություն կայացավ։ Միմյանց դեմ մրեցին «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, սերբ Նովակ Ջոկով ու նույն մրցաշարերի տիտղոսներին 22 անգամ տիրացած իսպանացի Ռաֆայել Նադալը։
37-ամյա Ջոկովիչը հաղթեց երկու սեթում։ Գրանցվեց 6:1, 6:4 հաշիվը։ Մրցախաղը տևեց 1 ժամ 43 րոպե։
Աշխարհի երկրորդ ռակետ Ջոկովիչը դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Նրա հավանական մրցակիցներն են Մատեո Արինալդին (Իտալիա, 45-րդ ռակետ) և Դոմինիկ Կյոպֆերը (Գերմանիա, 70-րդ ռակետ)։
# Թենիս, Մեծ սաղավարտ, Նովակ Ջոկովիչ, Ռաֆայել Նադալ, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր