Փարիզ-2024. Դավիթ Չալոյանն առաջին մենամարտը կանցկացնի 📸
Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում այսօր` հուլիսի 29-ին, առաջին մենամարտը կանցկացնի Հայաստանից ուղեգիր նվաճած միակ բռնցքամարտիկը` +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը։
26-ամյա մարզիկը մրցաշարի 1/16 եզրափակիչում մրցելու է բրիտանացի Օրի Դելիշիուսի դեմ։ Մենամարտը Երևանի ճամանակով նախատեսված է 23:36-ին։
Հիշեցնենք, որ Չալոյանը Փարիզ-2024-ի բացման արարողության ժամանակ եղել է Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
