Փարիզ-2024. Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն անցել են եզրափակիչ 🎥
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հուլիսի 27-ի մրցումային օրը պայքարի մեջ են մտել մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը։
Արթուր Դավթյանը հանդես է եկել հենացատկ վարժությունում և 14,666 միավորով 7-րդ տեղով անցել եզրափակիչ։ Այդ գործիքի եզրափակիչը կայանալու է օգոստոսի 3-ին։
Վահագն Դավթյանը նույնպես հաղթահարել է որակավորման փուլն ու դուրս եկել եզրափակիչ։ 35-ամյա մարմնամարզիկը երկու վարժության համար ստացել է 14,733 միավոր ու եղել է 7-րդը որակավորման փուլում։ Այդ մրցաձևի եզրափակիչը նախատեսված է օգոստոսի 4-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Դավթյան, Մարմնամարզության ԱԱ, Վահագն Դավթյան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր