Փարիզ-2024. ԱՄՆ-ը հաղթեց Ֆրանսիային` դառնալով օլիմպիական չեմպիոն 🎥
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի բասկետբոլի մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հավաքականները։
Ամերիկացիները հանդիպման մեծ մասում ունեին առավելություն և հաղթեցին 98-87 հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ դարձավ ֆրանսիացիների կենտրոնական Վիկտոր Վեբանյաման, որը վաստակեց 26 միավոր, 7 անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին, կատարեց 2 արդյունավետ փոխանցում։
ԱՄՆ-ի թիմից ամենաարդյունավետը «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» խաղարկող պաշտպան Սթեֆեն Քարին էր` 24 միավոր, 5 ասիստ, 1 ռեբաունդ։
Ամերիկացիների դաբլ-դաբլ գրանցեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի պատմության լավագույն ռմբարկու Լեբրոն Ջեյմսը։ 39-ամյա բասկետբոլիստը գրանցեց 14 միավոր, 10 ասիստ ու 6 ռեբաունդ։
Այսպիսով, բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի թիմը 17-րդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բասկետբոլ, Բասկետբոլի ԱՄՆ հավաքական, Բասկետբոլի Ֆրանսիայի հավաքական, Լեբրոն Ջեյմս, Սթեֆեն Քարի, Վիկտոր Վեբանյամա, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր