Փոփոխվել են ձեռքով խաղի և խաղից դուրս իրավիճակի որոշ կանոններ
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը` IFAB-ն, հայտարարել է ֆուտբոլային որոշ կանոններում փոփոխություններ կատարելու մասին։
Նշվում է, որ ձեռքով խաղի որոշումը կկայացվի թևատակի երկայնքով, իսկ եթե գնդակը պատահական դիպչի հարձակվող ֆուտբոլիստի դեպքում, այն խախտում կհամարվի միայն այն դեպքում, եթե այն տեղի ունեցել անմիջապես գոլից կամ գոլային դրվագից առաջ։
Փոփոխություններ են տեղի ունեցել նաև խաղից դուրս իրավիճակի կանոններում։ Այժմ եթե պաշտպանվող կողմի ֆուտբոլիստը միտումնավոր խաղացել է ձեռքով, ինչի արդյունքում գնդակը հայտնվել է հարձակվող ֆուտբոլիստի մոտ, իսկ նա գտնվելիս է եղել խաղից դուրս իրավիճակում, հարձակվող ֆուտբոլիստը չի համարվի խաղից դուրս։
Հստակցվել են նաև գլխավոր մրցավարի վիդեոօգնականների գործառույթները։ Ըստ նոր օրենքի՝ վիդեոօգնականները կարող են խորհուրդներ տան մրցավարին, սակայն վերջնական որոշումը կայացնում է հենց գլխավոր մրցավարը։
Նշենք, որ այս փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2020/21 մրցաշրջանի մեկնարկից։
# IFAB