Փոխվել է Հայաստան – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման վայրը
Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականները նոյեմբերին նախատեսված տնային հանդիպումները կանցկացնեն Կիպրոսում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի վերջին տուրի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ տեղական ժամանակով 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00):
Եվրոպայի Մ-21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վերջին տուրերի՝ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ հանդիպումները նույնպես կկայանան Կիպրոսում՝ Լառնակա քաղաքի «Անտոնիս Պապադոպուլոս» մարզադաշտում:
Հայաստան-Շվեդիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 19:00-ին), իսկ Հայաստան-Իսլանդիա հանդիպումը՝ նոյեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30-ին):
# Ազգերի լիգա, Եվրո-2021, Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա, Հայաստանի-երիտասարդական-հավաքական, Հայաստանի-հավաքական, Հյուսիսային Մակեդոնիայի հավաքական, ՀՖՖ, ՈւԵՖԱ