Փյունիկը պարտվեց Ստրուգային դիմակայության առաջին խաղում 🎥

Փյունիկը պարտվեց Ստրուգային դիմակայության առաջին խաղում 🎥

24/07/2024 - 20:56

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» դրսում մրցեց հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» դեմ։

Հավասար պայքարում անցած առաջին կեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով։ Հաշիվը 8-րդ րոպեին բացեց մրցակցի հարձակվող Բեսարթ Իբրահիմին, իսկ 23-րդ րոպեին «Փյունիկից» աչքի ընկավ Լուկաս Վիլելան։ Երկու գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոցի իրացումից հետո։

Երկրորդ խաղակեսում ամեն ինչ գլխիվայր շուռ եղավ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի համար, քանի որ 60-րդ րոպեին «Փյունիկի» ավագ Սերգեյ Վակուլենկնո կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից։

73-րդ րոպեին մրցակիցը կարողացավ հաղթանակ կորզել։ Հեռահար հարվածով փայլուն գոլ խփեց «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ Ստեֆան Սպիրովսկին։

Այսպիսով, «Ստրուգան» հաղթեց 2:1 հաշվով։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023