Փյունիկը հաղթում է Ստրուգային առաջին կեսից հետո🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» տանը մրցում է հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» դեմ։
Առաջին կեսից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաղթում է 2:1 հաշվով. 16-րդ ու 45-րդ րոպեներին աչքի են ընկել Սերժ Դեբլեն ու Միխայիլ Կովալենկոն։ Մրցակցից 45+4-րդ րոպեից գոլի հեղինակ է դարձել Բեսարթ Իբրահիմին։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ստրուգան» հաղթել էր 2:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am