Փյունիկը թրիլերային հաղթանակ տարավ Ստրուգայի նկատմամբ` դուրս գալով ԿԼ որակավորման երրորդ փուլ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» տանը մրցեց հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» դեմ։
Հիշեցնենք, որ պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտվել էր 1:2 հաշվով։
Պատասխան խաղում Հայաստանի չեմպիոնը երկար ժամանակ հաղթում էր նույն` 2:1 հաշվով։ Թվում էր, թե դիմակայությունը շարունակվելու է լրացուցիչ ժամանակում, սակայն 90+6-րդ րոպեին «Փյունիկը» խփեց ևս մեկ գոլ ու թրիլեյարին հաղթանակ կորզեց։
«Նռնագույններից» դուբլի հեղինակ գոլ դարձավ Միխայիլ Կովալենկոն, մեկ գոլ խփեց Սերժ Դեբլեն։ Հյուսիսմակեդոնական թիմից գոլը խփել է Բեսրաթ Իբրահիմին։
Այսպիսով, «Փյունիկն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:3 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am