Փիլոյան. «Կանենք ամեն ինչ` հաղթելու համար» 🎥
Փիլոյան. «Կանենք ամեն ինչ` հաղթելու համար» 🎥
13/10/2025 - 23:07

Նախաղաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Էրիկ Փիլոյանը պատասխանել է լրագրողների հարցերին` խոսելով Իռլանդիայի թիմի դեմ աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում կայանալիք հանդիպման մասին.

«Կանենք ամեն ինչ` հաղթելու համար։ Շատ ենք աշխատել, որպեսզի բարելավենք խաղը պաշտպանությունում։ Մեզ մոտ արդեն մեկ անգամ ստացվել է հաղթել մրցակցին։ Երևանում շատ լավ խաղացինք։ Այժմ կփորձենք կրկնել այդ արդյունքը։

Ինձ համար մեծ պատիվ է խաղալ Հայաստանի հավաքականում։ Սա իմ կարիերայի գլխավոր հաջողությունն է։

Կարծում եմ` այս խաղը կտարբերվի երևանյան հանդիպումից։ Իռլանդիան տանն է խաղալու. մեզ անչափ հետաքրքիր հանդիպում է սպասվում»,- ասել է «Ուրարտուի» պաշտպանը։

Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին, մեկնարկը` 22:45-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025