Փարիզ-2024. Ֆրանսիան ռևանշի հասավ Արգենտինայի նկատմամբ` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

Փարիզ-2024. Ֆրանսիան ռևանշի հասավ Արգենտինայի նկատմամբ` դուրս գալով կիսաեզրափակիչ🎥

03/08/2024 - 01:15

33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը Բորդոյում ընդունեց Արգենտինայի թիմին։

Անչափ լարված և հետաքրքիր պայքարում անցած սկզբունքային մրցավեճն ավարտվեց «եռագույնների» հաղթանակով` 1:0 հաշվով։

Թիերի Անրիի գլխավորած օլիմպիական հավաքականին հաղթանակ պարգևեց Ժան-Ֆիլիպ Մատետայի 5-րդ րոպեին խփած գոլը։

Այսպիսով, Ֆրանսիան Արգենտինայից ռևանշվի հասավ աշխարհի 2022 թ. առաջնության եզրափակիչում կրած պարտության համար և դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Եգիպտոսի թիմի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023