Փարիզ-2024. Ֆուտբոլի Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի հայտացուցակը
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ընդգրկվել են Օլիմպիական խաղերի վերջնական հայտացուցակում։
«Եռագույնների» գլխավոր մարզիչ Թիերի Անրին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Օբեդ Նկամվադիո («Փարիզ»), Գիյոմ Ռեստ («Թուլուզ»)
Պաշտպաններ – Կաստելո Լուկեբա («Լայպցիգ», Գերմանիա), Կիլիան Սիլիդիյա («Ֆրայբուրգ», Գերմանիա), Բրադլե Լոկո («Բրեստ»), Ադրիեն Տրյուֆեր («Ռեն»), Լոյիկ Բադե («Սևիլիա», Իսպանիա), Սունգուտու Մագասա («Մոնակո»)
Կիսապաշտպաններ – Մագնես Ակլիուշ («Մոնակո»), Ժորիս Շոտար («Մոնպելյե»), Դեսիրե Դուե («Ռեն»), Էնցո Միյո («Շտուտգարտ», Գերմանիա), Կուադյե Կոնե («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա)
Հարձակվողներ – Ժան-Ֆիլիպ Մատետա («Քրիսթալ Ֆելաս», Անգլիա), Մայքլ Օլիսե («Բավարիա», Գերմանիա), Առնո Կալիմուենդո («Ռեն»), Ալեքսանդր Լյալազետ, Ռայան Շերկի (երկուսն էլ` «Լիոն»)
Պահեստայիններ – Թեո դե Պերսեն («Օսեր»), Անդի Դիուֆ («Լանս»), Կիրսլեն Մատսիմա («Մոնակո»), Լեսլի Ուգոչուկվու («Չելսի», Անգլիա)
Նշենք, որ Օլիմպիական խաղերի հայտացուցակում կարող են կարող են ընդգրկվել միայն երեք ֆուտբոլիստ, որոնք 23 տարեկանից ավելի մեծ են։ Ֆրանսիացիներից այդ ֆուտբոլիստներն են Ալեքսանդր Լյակազետը, Ժան-Ֆիլիպ Մատետան ու Լոյիկ Բադեն։
Ֆրանսիայի օլիմպիական հավաքականը մրցաշարում ընդգրկված է A խմբում և մրցելու է ԱՄՆ-ի, Գվինեայի ու Նոր Զելանդիայի թիմերի դեմ։
Հիշեցնենք, որ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերն անցկացվելու են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուիլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Ֆուտբոլի մրցաշարը մեկնարկելու է արդեն հուլիսի 24-ին, իսկ եզրափակիչը կկայանա օգոստոսի 10-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Թիերի Անրի, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր, Ֆրանսիայի հավաքական, Ֆրանսիայի օլիմպիական հավաքական