Փարիզ-2024. Ջոկովիչը դարձավ օլիմպիական չեմպիոն` հաղթելով Ալկարասին 🎥
Աշխարհահռչակ լեգենդար թենիսիստ Նովակ Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն։
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչում 37-ամյա թենիսիստը 7-6, 7-6 հաշվով հաղթել է իսպանացի Կառլոս Ալկարասին։ Մրցախաղը տևել է 2 ժամ 56 րոպե։
Հիշեցնենք, որ Ջոկովիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող է։
# Թենիս, Նովակ Ջոկովիչ, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր