Փարիզ-2024. Մանուչարյանը չհաղթահարեց որակավորման փուլը 📸
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի թիմի լողորդ Վարսենիկ Մանուչարյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը։
Նա մասնակցել է բաթերֆլայ ոճի 100 մետր մրցատարածության որակահորման փուլին և 1:01:24 րոպե արդյունքով գրավել է 26-րդ տեղը։ Կիսաեզրափակիչ են անցել լավագույն 16 մարզիկները։ Մանուչարյանը առաջին մրցահերթում եղել է երրորդը։
Այսպիսով, 21-ամյա Մանուչարյանն ավարտել է պայքարն Օլիմպիական խաղերում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
