Փարիզ-2024. Հայաստանի դիրքը մեդալային հաշվարկում 📸
Հայաստանը մարմնամարզիկ Արթուր Դավթյանի շնորհիվ առաջին մեդլան է նվաճել 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում։
31-ամյա մարզիկը մասնակցել է հենացատկի վարժության եզրափակիչին և 14,966 միավորով դարձել օլիմպիական փոխչեմպիոն։
Հայաստանը, նվաճած 1 արծաթե մեդալով, ընդհանուր մեդալային հաշվարկում մի շարք այլ երկրների` Դանիայի, Եթովպիայի, Ֆիջիի, Մոնղոլիայի ու Թունիսի հետ, կիսվում է 51-56-րդ տեղերը։
Մեդալային հաշվարկն օգոստոսի 4-ի մրցումային օրվա ավարտից հետո առաջին անգամ գլխավորել է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են արդեն 19 ոսկե, 26 արծաթե, 26 բրոնզե մեդալ։ Լավագույն եռյակում են նաև Չինաստանը (19 ոսկի, 15 արծաթ 11 բրոնզ) և Ֆրանսիան (12 ոսկի, 14 արծաթ ու 18 բրոնզ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Դավթյան, Մարմնամարզություն, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր