Փարիզ-2024. Կարապետյանին մեկ միավոր չբավականացրեց եզրափակիչ անցնելու համար
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում պայքարն ավարտել է նաև Հայաստանի ներկայացուցիչներից հրաձիգ Էլմիրա Կարապետյանը։
Նա մասնակցել է 10 մետր օդամղիչ ատրճանակի մրցաձևի կանանց որակավորման փուլին, սակայն ընդամենը մեկ միավորը չի բավականացրել դուրս գալ եզրափակիչ։ 30-ամյա Կարապետյանը 576 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը։ Եզրափակիչ են անցնել լավագույն 8-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարից դուրս է մնացել նաև 21-ամյա լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, որը չկարողացավ հաղթահարել բաթերֆլայ ոճի 100 մրցատարծության որակավորման փուլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էլմիրա Կարապետյան, Հրաձգություն, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր