Փարիզ-2024. Լողորդ Արթուր Բարսեղյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին
33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից լողորդ Արթուր Բարսեղյանը մրցելույթն ավարտելուց հետո հայտարարել է կարիերան ավարտելու մասին.
«Հրաժեշտ տալու ժամանակն է։ Ուրախ եմ այն ամենի համար, ինչին հասել եմ 19 տարվա մարզումների շնորհիվ։ Ցանկանում եմ տևական հանգիստ վերցնել ու հասկանալ, թե ինչով կարող եմ զբաղվել սպորտից դուրս։ Խնդրում եմ աջակցել ինձ և խիստ չդատել»,- գրել է նա Instagram-ի իր էջում։
Հիշեցնենք, որ 22-ամյա մարզիկը Փարիզի Օլիմպիական խաղերում մասնակցել է 100 մ ազատ ոճի լողի որակավորման փուլին և 79 մարզիկների պայքարում 51,54 վայրկյան արդյունքով գրավել է 56-րդ տեղն ու ավարտել պայքարը։ Բարսեղյանը մասնակցել էր նաև Տոկիոյում կայացած Օլիմպիական խաղերին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Բարսեղյան, Լող, Ջրային մարզաձևեր, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր